Իրանի ԱԳՆ-ն հաստատում է. գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավոր է
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավոր է, բայց նրա հետ ամեն ինչ կարգին է։ Այս մասին իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում նշել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Նա վիրավոր է, բայց նրա հետ ամեն ինչ կարգին է։ Ես չգիտեմ, թե երբ նա հանդես կգա իր առաջին ելույթով»,- հայտարարել է Բաղային։
Նա նաև հայտարարել է, որ գերագույն առաջնորդի պաշտոնին հավակնում էր «երեք-չորս թեկնածու», սակայն Փորձագետների խորհրդի մասնակիցների մեծ մասն ընտրել է Մոջթաբա Խամենեիին:
Մոջթաբա Խամենեիի վիրավորման լուրը դեռևս մարտի 7-ին էր հրապարակել Իսրայելի 12-րդ ալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին: Ըստ այդ տեղեկատվության՝ նա վիրավորվել էր փետրվարի 28-ին ավիահարվածի հետևանքով՝ Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման առաջին օրը։ Ավելի ուշ The New York Times-ը գրել էր, որ Խամենեին ոտքերի վնասվածքներ է ստացել պատերազմի առաջին օրը։ Այդ պատճառով, ընտրվելուց ի վեր, չի երևացել հանրությանը և որևէ հայտարարություն չի արել:
Նոր գերագույն առաջնորդի ընտրության մասին Իրանը հայտարարեց մարտի 8-ին։ 56-ամյա Մոջթաբա Խամենեին նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի երկրորդ որդին է։
Լուսանկարը՝ Tasnim գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել