Զոհվել է նաև Ալի Խամենեիի այրին
Իրանի վրա ամերիկյան ու իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է նաև Իրանի արդեն նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի այրին։ Այդ մասին մարտի 2-ին հայտնել է Reuters գործակալությունը։
Ինչպես հայտնել են իրանական պետական հեռուստաընկերությունները, նա մահացել է վնասվածքներից հետո, որոնք ստացել էր ամուսնու մահվան պատճառը դարձած հարվածների պատճառով։
Հիշեցնենք, որ Իրանի նախկին գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին զոհվել էր փետրվարի 28-ին՝ մարտական գործողությունների առաջին օրն իր կեցավայրի վրա ԱՄՆ-ի ու Իսրայելի հարվածներից հետո։
Ժամանակավոր կառավարման խորհրդի հոգևոր հարցերով անդամ, Հոգևոր առաջնորդի պաշտոնակատար է նշանակվել այաթոլա Ալիռեզա Արաֆին։
Կոլաժը՝ sundayguardianlive.com-ից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել