HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն փակել է Բահրեյնում իր դեսպանությունը

ԱՄՆ իշխանությունները անորոշ ժամանակով փակել են Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում դեսպանությունը։ 

«Տարածաշրջանում լարված իրավիճակի պատճառով Բահրեյնում ԱՄՆ դեսպանությունը փակվել է: Մենք առանձին կտեղեկացնենք, թե երբ դեսպանությունը կվերսկսի իր բնականոն աշխատանքը»,- ասված է դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ։

Իր հերթին Բեյրութում ԱՄՆ դեսպանատունն էլ Լիբանանում գտնվող ամերիկյան քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը: «Լիբանանի անվտանգային իրավիճակը անկայուն է և անկանխատեսելի։ Ավիահարվածներ են հասցվել երկրի ողջ տարածքում, հատկապես՝ հարավում»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարձակվում են Իրանի ռազմական օբյեկտների վրա։ Ի պատասխան Թեհրանը սկսել է հրթիռներով և դրոններով հարվածել Իսրայելի և Պարսից ծոցի երկրների ռազմական օբյեկտներին:

Հարվածների տակ են հայտնվել նաև քաղաքացիական օբյեկտները, օրինակ՝ Մանամայում գործող Crowne Plaza հինգաստղանի հյուրանոցն ու Դուբայի խորհրդանիշներից մեկը համարվող Բուրջ ալ-Արաբը։

Մարտի 2-ին մարտական գործողություններին միացել է լիբանանյան Հեզբոլահ խմբավորումը, որն աջակցում է Իրանին: Վերջինս սկսել է հարվածներ հասցնել Իսրայելին։ Ի պատասխան՝ Իսրայելի զինված ուժերը հարվածներ են հասցնում Լիբանանի ողջ տարածքին, այդ թվում՝ մայրաքաղաք Բեյրութին:

Լուսանկարը՝ The Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter