Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նոր հրամանատար ունի
Բրիգադի գեներալ Ահմադ Վահիդին նշանակվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նոր հրամանատար։ Այդ մասին փոխանցում է India Today գործակալությունը։
Ավելի վաղ նա զբաղեցնում էր ԻՀՊԿ հրամանատարի տեղակալի պաշտոնը։
Իրանն ավելի վաղ հաստատել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամեդ Պակպուրի մահը Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածների հետևանքով։
Զոհվել է նաև Իրանի պաշտպանության գերագույն խորհրդի նախկին քարտուղար, գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի քաղաքական խորհրդական, ծովակալ Ալի Շամհանին։
Լուսանկարը՝ abdimedia.net-ից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել