Իրանի իշխանությունները հաստատել են. Խամենեին մահացել է
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին մահացել է փետրվարի 28-ի առավոտյան իր նստավայրում՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից։ Այդ մասին հայտարարել են իրանական Fars և պետական IRNA գործակալությունները։
Fars-ը հայտնել է, որ զոհվել են նաև Խամենեիի դուստրը, փեսան, թոռը և հարսներից մեկը։
Հրապարակված արբանյակային լուսանկարներից երևում է, որ Խամենեիի՝ Թեհրանում գտնվող նստավայրը գրեթե ամբողջությամբ վերացվել է։
Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, գերագույն առաջնորդի մահվանից հետո Իրանը ժամանակավորապես կգլխավորեն նախագահը, դատական իշխանության ղեկավարը և Սահմանադրության պահապանների խորհրդի անդամներից մեկը։
Ավելի վաղ Ալի Խամենեիի մահվան մասին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Իրանում հայտարարվել է 40-օրյա սուգ։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել