HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ԱԳՆ-ում տարօրինակ են համարում Ռուսաստանի կողմից հայկական երկաթուղու կոնցեսիայի վաճառքն այլ երկրին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում երկաթուղային ենթակառուցվածքների կառավարման ՌԴ-ի կոնցեսիան վաճառելու առաջարկը տարօրինակ է։ Նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան հանդես է գալիս տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին։

«Գիտեք, շատ տարօրինակ հայտարարություններ են: Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին։ Դրա ուղղությամբ շատ բան է արվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում»,- հայտարարել է Զախարովան՝ արձագանքելով այն հարցին, թե ինչպես է ռուսական կողմը մեկնաբանում  Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ Ռուսաստանը կարող է որևէ երրորդ երկրի վաճառել հայկական երկաթուղու կառավարման կոնցեսիան։

Զախարովայի խոսքով՝ Ռուսական երկաթուղին մեծ ներդրումներ է արել հայկական երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման գործում։ «Ռուսական երկաթուղին կառուցվածք է, որը Հայաստանին չի զրկում մրցակցային հնարավորություններից, այլ ստեղծում է այն։ Սակայն Երևանում, կարծես թե, մոռացել են այդ մասին»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ 2008 թվականին Հայաստանն իր երկաթուղային ենթակառուցվածքները փոխանցեց Ռուսական երկաթուղու (РЖД) դուստր ընկերության Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարմանը։ Պայմանագրով կառավարումը փոխանցվել է 30 տարի ժամկետով՝ ևս 10 տարով երկարաձգման հնարավորությամբ։

Լուսանկարը՝ Sputnik գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter