HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Amnesty International-ը արդարադատության նկատմամբ ծաղր է որակում Ադրբեջանում Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված դատավճիռը

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը խստորեն դատապարտել է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվում կայացված դատավճիռը, որով նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Մերի Սթրազերսն այն անվանել է «կեղծ դատավարություն»։

Նա ընդգծել է, որ մեղադրյալների՝ ռազմական դատարանի առջև կանգնելը լուրջ մտահոգություններ է առաջացնում՝ հատկապես հաշվի առնելով, որ նրանց մի մասը, այդ թվում՝ Վարդանյանը, քաղաքացիական անձինք են։

Իրավապաշտպանը նաև մատնանշել է, որ դատավարությունը փաստացի անցկացվել է փակ դռների հետևում, մեղադրյալների համար ապացույցները ներկայացվել են անհասկանալի լեզվով, չի ապահովվել պատշաճ թարգմանություն, իսկ մեղադրանքների ամբողջ ցանկը՝ ներառյալ «ահաբեկչության» և «մարդկության դեմ ուղղված հանցագործությունների» մասով հոդվածների կիրառման հիմքերը, հրապարակայնորեն չեն բացահայտվել։ Հիշեցնենք, որ միայն Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ադրբեջանական կողմն առաջադրել էր շուրջ 40 մեղադրանք։

Amnesty International-ից նաև նշել են, որ իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններից պահանջել է տրամադրել տեղեկատվություն, սակայն պատասխան դեռ չեն ստացել։ Կազմակերպությունն Ադրբեջանին կոչ է արել պահպանել միջազգային իրավունքի պահանջները և բոլորի համար ապահովել արդար դատավարության երաշխիքները։

Լուսանկարը՝ APA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter