«Հայկական քվեն» կմասնակցի խորհրդարանական ընտրություններին
Այսօր փետրվարի 18-ին, տեղի ունեցավ «Հայկական քվե» կուսակցության շնորհանդեսն ու մամուլի ասուլիսը։ «Հայկական քվե» կուսակցությունը ստեղծվել է օրեր առաջ՝ փետրվարի 15-ին՝ «Հայաքվե» նախաձեռնության հիմքի վրա։
«Հայկական քվե» կուսակցության վարչության անդամներն են Ավետիք Քերոբյանը, Արամ Պետրոսյանը, Դավիթ Արիստակեսյանը, Աննա Կոստանյանը, Ավետիք Հարությունյանը և Ռոզեթ Ուստակարայանը։ Վարչության նախագահը՝ Մենուա Սողոմոնյանն է։
Կուսակցությունը հայտարարել է, որ մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ «Հայաքվե» շարժման համակարգող Ավետիք Չալաբյանը հայտարարեց, որ ցանկանում են հասնել ընդդիմադիր դաշտի միավորման, որպեսզի խուսափեն ձայների փոշիացումից։
«Հայկական քվե»-ի անդամները ասուլիսի ընթացքում ներկայացրին իրենց պատկերացումները անվտանգային, սոցիալական, տնտեսկական և այլ հարցերի մասին։
Կուսակցության անդամները խոստանում են ընտրություններում հաջողության դեպքում բարձրացնել կենսաթոշակները, ավելացնել գիտությանը տրամադրվող բյուջեն, պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 7%-ի։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել