HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Մեդինսկու դիրքորոշման պատճառով ռուս-ուկրաինական բանակցությունները մտել են փակուղի. Axios

Փետրվարի 17-ին Ժնևում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցությունների հերթական փուլի ժամանակ քաղաքական խմբի բանակցությունները «մտել են փակուղի», մինչդեռ ռազմական թևի բանակցությունները «շարունակում են առաջընթաց գրանցել»։ Այդ մասին հայտնում է Axios պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Պարբերականի փոխանցմամբ՝ դա կապված է ռուսական բանակցային խմբի ղեկավար Վլադիմիր Մեդինսկու դիրքորոշման հետ։

Աղբյուրներից մեկը հայտնել է, որ Ռուսաստանի ներկայացուցիչները բողոքել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրապարակային վերջին հայտարարություններից։ Նրանց կարծիքով՝ Զելենսկին չի վարում լուրջ բանակցություններ, այլ ավելի շուտ «երկրի ներսում, հնարավոր ընտրություններից առաջ, փորձում է բարձրացնել իր ժողովրդականությունը»։

Ռուսական ТАСС գործակալության աղբյուրն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ բանակցությունների ընթացքում, որոնք տևել են շուրջ 6 ժամ, քննարկվել են «մեծ թեմաներ ու մեծ փոխզիջումներ»։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ «բանակցությունները լարված են եղել»։ Հանդիպումից հետո Վլադիմիր Մեդինսկին չի շփվել լրագրողների հետ։

Կողմերը մտադիր են բանակցությունները շարունակել այսօր՝ փետրվարի 18-ին։

Լուսանկարը՝ The Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter