HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

«Մայր Հայաստան» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի «Բարգավաճ Հայաստանի» հետ

Այսօր` փետրվարի 15-ին, տեղի ունեցավ «Մայր Հայաստան» կուսակցության համագումարը։ Համագումարի ընթացքում կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը նշեց, որ հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։

Թևանյանի խոսքով` իրենք փորձել են լայն ընդդիմադիր կոնսոլիդացիա ապահովել և ընտրություններին մասնակցել մեկ ընդդիմադիր բևեով, սակայն չի հաջողվել։

««Մայր Հայաստանն» իր գաղափարներով հարստացնելու է «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը՝ դառնալով համահեղինակ։ Առաջիկայում մենք ոլորտ առ ոլորտ կներկայացնենք մեր առաջարկները՝ անցնելով քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, բակից բակ, տնից տուն։ Ընտրություններին ԲՀԿ-ի հետ միասնաբար հանդես գալն ուղերձ է այն մասին, որ ձևավորվում է ուժային կենտրոն, որը թիմային ու ծրագրային լուրջ այլընտրանք է իշխանությանը և հավակնում է պետության կառավարման ղեկը ստանձնելուն»,- ասաց Թևանյանը։

Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» կուսակցությունը ստեղծվեց 2025 թվականի սեպտեմբերի  21-ին՝ համանուն շարժման հիմքի վրա։ Կուսակցության վարչության նախագահը ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանն է։

«Մայր Հայաստանը», մինչև կուսակցության գրանցումը, դաշինքային ձևաչափով մասնակցել է երկու՝ Երևանի և Գյումրու ավագանու ընտրություններին։ Երկու դեպքում էլ նրանց հաջողվել է անցնել ավագանու կազմ։ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն ունի 12 մանդատ, իսկ Գյումրունը՝ 2։

Իսկ նախորդ տարի կայացած Վաղարշապատի ավագանու ընտրություններին «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը ստացավ 1692 քվե և ավագանիում ներկայացված է երկու հոգանոց խմբակցությամբ։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է նաև «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter