Մկրտիչ սրբազանն ազատվել է կալանքից
Այսօր՝ փետրվարի 12-ին Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Դ. Դաբաղյան) որոշեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը վերացնել և որպես այլընտրանքային միջոց կիրառել տնային կալանքը:
Այս մասին հայտնում է նրա փաստաբան Արա Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ Մկրտիչ Սրբազանը ձերբակալվել էր 2025թ. հոկտեմբերի 15-ին, ապա կալանավորվել։ Նա մեղադրվում է Նախկին քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):
Լուսանկարը՝ Արա Զոհրաբյանի ՖԲ էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել