HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կայցելի Հայաստան և Ադրբեջան

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը այս տարվա փետրվարին պատրաստվում է այցելել Հայաստան և Ադրբեջան։ Truth Social-ի իր էջում նման գրառում է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա նշել է, որ շնորհակալ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին 2025 թվականի ամռանը ստորագրված խաղաղության համաձայնագրի դրույթների պահպանման համար։ «Փետրվարին փոխնախագահ Վենսը կայցելի երկու երկրներ՝ շարունակելու խաղաղ ուղղությամբ մեր ջանքերը և նպաստելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» իրագործմանը»,- հավելել է ԱՄՆ առաջնորդը։

Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն նախատեսում է Հայաստանի հետ կնքել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության համաձայնագիր, ինչպես նաև Ադրբեջանի հետ կիսահաղորդիչների և ռազմական արտադրանքի մատակարարման պայմանագրեր, այդ թվում՝ զրահաբաճկոններ և մոտորանավակներ:

Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի հետ եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ստորագրել են համատեղ հռչակագիր՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պահպանման ու տրանսպորտային հաղորդակցության ստեղծման վերաբերյալ։ Հաղորդակցությունների բացման այդ նախագիծն ստացել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» անվանումը։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter