«Հանրապետություն» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին
«Հանրապետություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստում այսօր՝ հունվարի 22-ին, որոշվել է մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցության քաղաքական խորհուրդը։
«Հանրապետություն» կուսակցության նախընտրական շտաբի պետ է նշանակվել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանը։
Կուսակցության նախընտրական ցուցակը, ամենայն հավանականությամբ, գլխավորելու է Արամ Սարգսյանը, սակայն այդ մասին պաշտոնապես չի հայտարարվել։
«Հանրապետություն» կուսակցությունը մասնակցել էր նաև 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բայց չէր կարողացել հաղթահարել անցողիկ շեմը։ Իսկ 2023-ի Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ «Հանրապետությունը» հավաքեց 11.32% ձայն և կոալիցիա կազմեց «Քաղաքացիական պայմանագրի» հետ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել