Գագիկ Ծառուկյանի առաջարկը Հայաստանին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի սկզբունքները։
Ծառուկյանի խոսքով, իրենք մերժում են անիրատեսական ծրագրերը և կեղծ խոստումները։
«2026-ը պետք է դառնա կոնկրետ առաջարկների, գաղափարների, լուծումների, կոնկրետության տարի»,- գրել է ԲՀԿ առաջնորդը։
2026 թվականի խորհրդարանական ընտրւթյուններին մասնակցելու մասին ուղիղ հայտարարություն Ծառուկյանը դեռ չի արել։ Պարզ չէ՝ ինչպես է նա պատրաստվում իրագործել իր այս նախագիծը։
Իր գրառման մեջ Ծառուկյանը երկրում ստեղծված մթնոլորտը անթույլատրելի է համարել և հավելել, որ 2026-ը պետք է դառնա խղճահարության հաղթահարման տարի։
Ծառուկյանը դեռ 2025-ի մայիսին էր հայտարարել, որ սկսում են «Առաջարկ Հայաստանին» ծրագրի մշակումը։
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մասնակցել էր նախորդ՝ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն չէր հաղթահարել անցողիկ շեմը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել