HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

ՀՅԴ-ն կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին

Այսօր՝ հունվարի 13-ին, հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ կուսակցության գերագույն ժողովում որոշում է կայացվել մասնակցել 2026-ի խորհրդարանական ընտրություններին։

Սաղաթելյանը նշեց, որ որոշում է կայացվել ընտրություններին մասնացել դաշինքային ձևաչափով և ՀՅԴ Գերագույն մարմինը սկսելու է ակտիվ բանակցություններ վարել քաղաքական ուժերի հետ։

Թե որ ուժերի հետ են պատրաստվում բանակցություներ սկսել, Սաղաթելյանը չմանրամասնեց, բայց նշեց, որ նպատակ ունեն պահպանել արդեն իսկ առկա դաշինքը և այն ընդլայնել՝ ներգրավելով այլ ուժերի։

«Սա սովորական, հերթական կամ ընթացիկ ընտրություն չէ մեզ համար։ Այս ընտրությունների արդյունքով է որոշվելու հայ ժողովրդի և մեր պետության ճակատագիրը։ Մենք այս ընտրությունները դիտում ենք իբրև հնարավորություն՝ այս իշխանության վերարտադրությունը կանխելու համար»,- ասաց Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանը նաև հավելեց, որ իշխանություններին հեռացնելու համար պատրաստ են համագործակցել ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերի հետ։

Հիշեցենք, որ նախորդ՝ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ն մասնակցել էր «Հայաստան» դաշինքի կազմում, որը գլխավորում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Դաշինքի կազմում էր նաև «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը։   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter