HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սպառնալիքի պարագայում Իրանի գերագույն առաջնորդը պատրաստվում է փախչել Մոսկվա. The Times

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրում բողոքի ցույցերի ուժեղացման պարագայում ունի պահեստային պլան՝ փախչել Մոսկվա։ Այդ մասին գրում է բրիտանական The Times թերթը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված հետախուզական զեկույցին։

Փաստաթղթի համաձայն՝ 86-ամյա Խամենեին իր մերձավոր 20 օգնականների և ընտանիքի անդամների ուղեկցությամբ մտադիր է փախչել Թեհրանից, եթե հասկանա, որ Իրանի բանակն ու անվտանգության ուժերը չեն կարողանում երկրում ճնշել անկարգությունները, փորձում են խուսափել բախումներից կամ էլ անցնում են ցուցարարների կողմը:

Իսրայելի հետախուզությունում պարբերականի աղբյուրը հայտնել է, որ Խամենեին կփախչի Մոսկվա, քանի որ «նրա համար որևէ այլ վայր չի մնացել»։ Պարբերականի զրուցակիցը նաև հավելել է, որ, այսպես կոչված, այդ «պլան Բ»-ն նաև ենթադրում է «ակտիվների, արտերկրում անշարժ գույքի և կանխիկ դրամի հավաքագրում՝ անվտանգ մեկնումն ապահովելու համար»։

Իրանում բողոքի զանգվածային ցույցերը սկսվել էին դեկտեմբերի վերջից՝ տնտեսական ճգնաժամի ֆոնին, որը պայմանավորված է ազգային արժույթի անկմամբ և գնաճի խորացմամբ: Ցուցարարները պահանջում են տապալել գործող վարչակարգն ու վերանայել Իսլամական Հանրապետության ներքին քաղաքականությունը: Ուժային կառույցները ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ, այդ թվում՝ հրազեն, արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:

Լուսանկարը՝ Atta Kenare/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter