HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թեմա համար 1». 2025-ի քաղաքական բոցերը

«Թեմա համար 1»-ի այս տարվա վերջին թողարկմանը որոշել ենք անդրադառնալ ոչ թե նախորդ շաբաթվա ամենաքննարկվող թեմային, այլ տարվա քաղաքական մեմերին։ 

2025-ին որոշ քաղաքական գործիչներ հիշվեցին ոչ այնքան իրենց ընդունած օրենքներով կամ կայացրած քաղաքական որոշումներով, որքան հնչեցրած արտահայտություններով, լեզվի սայթաքումներով, ռիլերով, սրտիկներով, թռչող շշերով ու պատկերավոր նկարագրություններով։ 

Պաշտոնյաները դարձան մեմերի հերոսներ, Ազգային ժողովի ու Կառավարության նիստերը՝ հումորի անսպառ աղբյուր, իսկ Երևանի ավագանու նիստերը՝ ստենդափի հարթակ։ 

Այս տեսանյութում հավաքել ենք 2025-ի ամենաքննարկված ու ամենատարածված քաղաքական մեմերը՝ վարչապետի ելույթներից ու TikTok-յան տեսանյութերից մինչև ԱԺ-ի ծեծկռտուքներ, նախընտրական քարոզարշավների մեմ դարձած ելույթներ ու շների արտագաղթի քննարկումներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter