HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Turkish Airlines-ը մարտի 11-ից թռիչքներ կիրականացնի Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ

Թուրքական ազգային ավիափոխադրողը՝ Turkish Airlines (THY) ավիաընկերությունը, 2026 թվականի մարտի 11-ից Ստամբուլից կսկսի իր կանոնավոր թռիչքները դեպի Երևան։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է արել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով թուրքական կողմի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։

Նա նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ արվում է ևս մեկ քայլ։ 

Քըլըչի խոսքով՝ Turkish Airlines-ը մարտի 11-ից թռիչքները կիրականացի ամենօրյա հաճախականությամբ։ Մինչ այս երկու երկրների խոշորագույն քաղաքների օդային կապն իրականացնում էր թուրքական Pegasus Airlines-ը։ 

Ընդ որում, նախատեսվում է, որ ի տարբերություն Pegasus Airlines-ի, Turkish Airlines-ը թռիչքները կիրականացնի Ստամբուլի օդանավակայանից։ Pegasus-ը թռիչքներն իրականացնում է Սաբիհա Գյոքչենի անվան միջազգային օդանավակայանից։

Բացի այդ, սպասվում է, որ մայիսի 14-ից ավիաընկերությունը շաբաթական թռիչքների թիվը կհասցնի 10-ի, իսկ հունիսի 15-ից՝ 14-ի։

Լուսանկարը՝ cntraveler.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter