Կապանի ԼՀԿ-ին առնչվող քրեական վարույթով համալիր փորձաքննություն է նշանակվել. եզրակացություն դեռ չկա
«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի իրականացրած ստուգման հիման նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: Այս մասին «Հետքի» գրավոր հարցմանը հայտնել են Քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ վարույթը նախաձեռնվել էր այս տարվա հունվարի 15-ին:
ՔԿ-ից «Հետքին» փոխանցել են, որ նշանակված դատաէկոլոգիական, երկրաբանատեխնոլոգիական, դատանյութագիտական, դատաապրանքագիտական, դատատնտեսագիտական համալիր փորձաքննությունը գտնվում է կատարման փուլում, եւ եզրակացություն դեռ չի ստացվել:
Հիշեցնենք, որ, ըստ ԲԸՏՄ-ի, Կապանի ԼՀԿ-ն ապօրինի արդյունահանել է 2895 տոննա հանքաքար, որը պարունակել է 13,5 կգ ոսկի, 251 կգ արծաթ, 23 տոննա պղինձ, 153 տոննա ցինկ եւ 18 տոննա կապար: ԼՀԿ-ն, սակայն, համաձայն չէ ԲԸՏՄ-ի հետ եւ դատարանում վիճարկում է տեսչական մարմնի գործողությունները:
Տես նաեւ՝
- Կապանի ԼՀԿ-ին առնչվող քրեական վարույթի շրջանակներում դատաէկոլոգիական փորձաքննություն է նշանակվել
- Կապանի լեռնահարստացման կոմբինատում իրականացված ստուգման արդյունքներով քրեական վարույթ է նախաձեռնվել
- Կապանի լեռնահարստացման կոմբինատը դատի է տվել տեսչական մարմնին
- Տեսչական մարմին. Կապանի կոմբինատը ապօրինի 2900 տոննա հանքաքար է արդյունահանել, նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե
- «Հետքի» հրապարակումից հետո տեսչական մարմինը ստուգում է սկսել Կապանի ԼՀԿ-ում
- Կապանի լեռնահարստացման կոմբինատն արձագանքել է «Հետքի» հոդվածին
- Տեսչական մարմինը Կապանի ԼՀԿ-ում ստուգում կիրականացնի. կառույցը չի հերքում, որ Սյունիքի տարածքային բաժնի պետն այնտեղ է աշխատել
- Ըստ բնակիչների՝ Կապանի ԼՀԿ-ն սկսել է Շահումյանի հանքի բաց եղանակով շահագործման աշխատանքներ. ընկերությունը հերքում է
Լուսանկարում՝ Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի մակերեւութային հատվածը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել