HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանի ԼՀԿ-ին առնչվող քրեական վարույթի շրջանակներում դատաէկոլոգիական փորձաքննություն է նշանակվել

«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի իրականացրած ստուգման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթը դեռեւս նախաքննության փուլում է: Հիշեցնենք, որ հունվարի 15-ին այն նախաձեռնել էր Քննչական կոմիտեն:

Քննչական կոմիտեից «Հետքին» հայտնել են, որ դատաէկոլոգիական փորձաքննություն է նշանակվել, բայց եզրակացություն դեռ չկա: Չկան նաեւ անձինք, որոնց հանդեպ քրեական հետապնդում է հարուցվել վարույթի շրջանակներում:

Հիշեցնենք, որ, ըստ ԲԸՏՄ-ի, Կապանի կոմբինատի կողմից ապօրինի արդյունահանվել է 2895 տոննա հանքաքար, որը պարունակել է 13,5 կգ ոսկի, 251 կգ արծաթ, 23 տոննա պղինձ, 153 տոննա ցինկ եւ 18 տոննա կապար:  Ընկերությունը, սակայն, համաձայն չէ տեսչական մարմնի հետ, եւ դատարանում վիճարկում է ԲԸՏՄ-ի գործողությունները:

Տես նաեւ՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter