HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Դոնի Ռոստովի նավահանգստի վրա. կան զոհեր

Այս գիշեր ուկրաինական անօդաչուները հարձակվել են Դոնի Ռոստովի, Բատայսկի ու Տագանրոգի վրա։ Այդ մասին Meduza-ի փոխանցմամբ հայտարարել է Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը։ 

Նրա խոսքով՝ հարձակման հետևանքով Դոնի Ռոստովի նավահանգստում այրվել է բեռնատար նավ։ Անձնակազմի երկու անդամ, որոնք գտնվում էին նավի վրա, զոհվել են, ևս 3-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Հրդեհի մակերեսը կազմել է 20 քառակուսի մետր։ Քաղաքի արևմտյան հատվածում վնասվել է նաև բազմահարկ նորակառույց, տուժածներ չկան։

Բատայսկում անօդաչուների հարձակման հետևանքով վիրավորվել է 7 մարդ, նրանցից 3-ը հոսպիտալացվել են։ Զոհվել է 1 մարդ։ 

Astra-ն գրում է, որ Բատայսկում այրվել է նաև 1 տուն։

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ դեկտեմբերի 17-ի երեկոյան ժամերից հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են ուկրաինական 77 անօդաչու։ Գերատեսչության տվյալներով՝ Ռոստովի մարզի երկնքում խոցվել է 3 անօդաչու։

Լուսանկարը՝ РИА Новости / Алексей Филиппов

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter