ԱՄՆ-ն Մայամիում ռուսական կողմի հետ կքննարկի Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցը
Ինչպես սպասվում է, ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները առաջիկա հանգստյան օրերին Մայամիում բանակցություններ կվարեն, որոնք նվիրված կլինեն ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորմանը։ Այդ մասին հայտնում է «Politico»-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ ակնկալվում է, որ ռուսական պատվիրակության կազմում կլինի ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը, իսկ ամերիկյանի կազմում՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։
Սպիտակ տունն այս տեղեկությունը դեռևս չի մեկնաբանել։
Ուիթքոֆը և Քուշները դեկտեմբերի 14-ին և 15-ին Բեռլինում բանակցություններ էին վարել Ուկրաինայի և եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ։ ԱՄՆ-ն խոստացել է պատերազմի ավարտի դեպքում անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային, ընդ որում Կիևի կողմից տարածքային հնարավոր զիջումների վերաբերյալ հարցը մնում է անորոշ։
Լուսանկարը՝ Kristina Kormilitsyna, Sputnik, Kremlin Pool Photo via AP
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել