HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին մեղադրանք է առաջադրվել

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը։

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է օրինական հավաքներին մասնակցելը խոչընդոտելու կամ հարկադրելու և ընտրական իրավունքին խոչընդոտելու հոդվածներով։ Զոհրաբյանը ասաց, որ Մկրտիչ Պռոշյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

«Հիմա քննչական գործողություններ են կատարվում, հետո պետք է կալանքի միջնորդություն ներկայացնեն դատարան։ Դատարանն էլ այսօր պետք է քննի միջնորդությունը»,- ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Մայր Աթոռը տեղեկացրեց, որ ձերբակալվել են Արագածոտնի թեմի առաջնորդը և թեմի մի շարք այլ հոգևորականներ։ Ավելի ուշ, Քննչական կոմիտեից «Հետքին» հայտնեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ։

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գտնվելու վայրը ժամեր շարունակ հայտնի չէր։ Հիմա նա Քննչական կոմիտեի Կենտրոնի բաժնում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter