HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանը մասնակցել է Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով Շարմ Էլ Շեյխում մասնակցել է Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

Գագաթնաժողովի մասնակիցներին դիմավորել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին, այնուհետև երկրների ղեկավարներին ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Տեղի է ունեցել գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների համատեղ տեսալուսանկարահանման արարողություն։

Գագաթնաժողովի շրջանակում ստորագրվել է Գազայում պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիր, որը ստորագրել են Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կատարի վարչապետ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանին։

Ստորագրման արարողությունից հետո ԱՄՆ և Եգիպտոսի նախագահները հանդես են եկել հայտարարություններով։

Մեկնաբանություններ (1)

Թլկատինցի
Լավ․․․․գնացել է եւ Թրամփի հետ նկարվել։ Բայց, այնտեղ ի՞նչ է արել։ Բան չի ստորագրել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter