HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մակրոնը 48 ժամվա ընթացքում Ֆրանսիայի նոր վարչապետ կնշանակի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանրապետության նոր վարչապետին կնշանակի 48 ժամվա ընթացքում։ Այդ մասին հայտնել է Le Monde-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։

Այդպիսով, Ֆրանսիայի առաջնորդի վարչակազմը հաստատել է հրաժարական ներկայացրած վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուի հայտարարությունը France 2 հեռուստաընկերության եթերում, որ առաջիկա երկու օրվա ընթացքում սպասում է իր իրավահաջորդի նշանակմանը։ 

Ելիսեյան պալատից նաև հայտնել են, որ Մակրոնը շնորհակալություն է հայտնել Լըկորնյուին քաղաքական ճգնաժամից դուրս գալու հարցի շուրջ վերջին երկու օրերին խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ վարած խորհրդակցությունների համար:

Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամը խորացավ այն բանից հետո, երբ հոկտեմբերի 6-ին Լըկորնյուն հրաժարական ներկայացրեց։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ընդդիմությունը քննադատեց կառավարության թարմացված կազմը, որտեղ 18 մանդատից 13-ը բաժին էր հասել նախորդ կառավարության ներկայացուցիչներին։

Նույն օրը երեկոյան Ելիսեյան պալատը հայտնել էր, որ Մակրոնը Լըկորնյուին հանձնարարել է մինչև հոկտեմբերի 8-ը նոր բանակցություններ սկսել քաղաքական ուժերի հետ՝ հանուն երկրի կայունության համար։

Լուսանկարը՝ CBS News-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter