HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնել են Թրամփի խաղաղության պլանի առաջին փուլին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth-ի իր էջում հայտարարել է, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնել են կատարել խաղաղ կարգավորման ամերիկյան պլանի առաջին փուլը։

«Սա նշանակում է, որ բոլոր պատանդները շատ շուտով ազատ կարձակվեն, իսկ Իսրայելն իր զորքերը հետ կքաշի դեպի համաձայնեցված գիծ ՝ որպես տևական, երկարատև ու հավերժական խաղաղության առաջին քայլ»,- գրել է Թրամփը։

Fox News-ին տված հարցազրույցում էլ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ պատանդները, հավանաբար, ազատ կարձակվեն երկուշաբթի՝ հոկտեմբերի 13-ին։

Reuters-ն էլ գրում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Հրեական պետության կառավարությունը հոկտեմբերի 9-ին նիստ կգումարի, որպեսզի հաստատի այս համաձայնությունը։ «Սա դիվանագիտական հաջողություն է և ազգային ու բարոյական հաղթանակ Իսրայելի պետության համար»,- ասել է Նեթանյահուն։ 

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները ևս հաստատել են, որ ձեռք է բերվել համաձայնություն։ «Մեր ժողովրդի զոհերն իզուր չեն լինելու»,- հայտարարել է ՀԱՄԱՍ-ը։

Լուսանկարը՝ Sky News-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter