HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն՝ Ֆրանսիայի նոր վարչապետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետի պաշտոնում նշանակել է Սեբաստիեն Լըկորնյուին։ Վերջինս նախկին վարչապետ Ֆրանսուա Բայրուի կառավարությունում զբաղեցնում էր զինված ուժերի նախարարի պաշտոնը։ Լըկորնյուն 39 տարեկան է, Մակրոնի համախոհներից մեկը։

Ելիսեյան պալատը փոխանցում է, որ նոր վարչապետին հանձնարարվել է «խորհրդակցել խորհրդարանում ներկայացված քաղաքական բոլոր ուժերի հետ՝ Ֆրանսիայի պետական բյուջեի ընդունման և այլ պայմանավորվածությունների ձեռքբերման նպատակով, որոնք անհրաժեշտ են առաջիկա ամիսներին որոշումների կայացման համար»։

Լըկորնյուն կփոխարինի 74-ամյա կենտրոնամետ Ֆրանսուա Բայրուին, որին երկու օր առաջ ֆրանսիական խորհրդարանն անվստահություն էր հայտնել։ Բայրուն այդ պաշտոնը ստանձնել էր 2024 թվականի դեկտեմբերին։

Նախկին վարչապետ Միշել Բարնիեն այդ պաշտոնում մնաց ընդամենը 3 ամիս, նրանից առաջ էլ վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր Գաբրիել Ատալը (8 ամիս), որը ներկայում խորհրդարանում գլխավորում է նախագահական կուսակցության խմբակցությունը։

Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է այն պահից, երբ 2024 թվականի հուլիսին Էմանուել Մակրոնը ցրեց խորհրդարանը։ Նախագահական կուսակցությունը պարտվեց ընտրություններում՝ առաջին տեղը զիջելով «Նոր ժողովրդական ճակատ»-ին։ Ծայրահեղ աջ «Ազգային միավորում»-ն էլ զբաղեցրեց երրորդ տեղը։

Քաղաքական ուժերից և որևէ մեկը խորհրդարանում չունի մեծամասնություն։

Լուսանկարը՝ Ludovic Marin / Pool via AFP-Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter