HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դանիայի իշխանությունները դեռևս պատրաստ չեն ճանաչել Պաղեստինի անկախությունը

Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լեկե Ռասմուսենը հայտարարել է, որ Կոպենհագենը դեռևս պատրաստ չէ Պաղեստինը ճանաչել որպես անկախ պետություն։ Իր հերթին Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ դանիական իշխանություններին անձամբ է խնդրել այդ մասին։ 

«Իսրայելը պետք է թույլ տա Գազայի վիրավոր բնակիչներին, բուժօգնության ցուցաբերման նպատակով, տեղափոխել Հորդանան գետի արևմտյան ափ»,- Reuters գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ռասմուսենը։

Ավելի վաղ, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Կանադան և Բելգիան հայտարարել էին, որ մտադիր են Պաղեստինը ճանաչել որպես անկախ պետություն։ Սեպտեմբերի սկզբին Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը հայտարարել էր, որ, ի պատասխան արևմտյան երկրների այդ որոշման, Իսրայելը պետք է բռնազավթի Հորդանան գետի արևմտյան ափը։

Բացի այդ, Իսրայելը հրաժարվել էր ընդունել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, քանի որ Փարիզը ևս մտադիր է ճանաչել Պաղեստինի անկախությունը։

Լուսանկարը՝ AP Photo-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter