HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Փաշինյանը ներողություն խնդրեց ԿԿՀ-ի որոշումից հետո

Երեկ՝ օգոստոսի 17-ին, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներողություն խնդրեց «դոմփել» բառն օգտագործելու համար։

Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը օգոստոսի 14-ի նիստում քննության էր ենթարկել վարաչպետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման հարցը։

ԿԿՀ-ն եզրակացրել էր, որ Փաշինյանի՝ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես» գրառումը վարքագծի կանոնի խախտում է։

Փաշինյանը երեկվա տեքստում շեշտել է, որ ներողությունը վերաբերում է կոնկրետ արտահայտությանը, որը Հանձնաժողովը խնդրահարույց է համարել։

«Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերվում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ որոշում է կայացրել ԿԿՀ-ն։ Իսկ դրանց հետ ասոցացված քաղաքական, հոգեւոր եւ բարոյական սկզբունքների վերահաստատման նպատակը եւ այդ նպատակը ժողովրդի աջակցությամբ իրագործելու իմ կամքը անսասան են, որովհետեւ դա կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության  քաղաքական, իրավական, հոգեւոր անվտանգության համար։ Իսկ հոգեւոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ»,- գրել է Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter