HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հռոմի պապը ողջունել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության հռչակագրի կնքումը

Հռոմի Լևոն XIV պապը ավանդական կիրակնօրյա պատարագի ժամանակ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության մասին հռչակագիրը։

«Կշարունակենք աղոթել պատերազմների ավարտի համար։ Շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության մասին համատեղ հռչակագիր ստորագրելու կապակցությամբ: Հուսով եմ, որ դա կծառայի Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը»,- ասել է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։

Նա հիշեցրել է որոշումների կայացման պատասխանատվության մասին, որ պետք է հաշվի առնվեն ժողովուրդների շահերը։ 

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ, ստորագրեցին եռակողմ հռչակագիր, որով Հայաստանն ու Ադրբեջանը հանձն են առնում երկու երկրների միջև հաստատել խաղաղություն։

Լուսանկարը՝ ABC News-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter