HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գերմանիան պատրաստակամություն է հայտնում աջակցել Հայաստանին և Ադրբեջանին

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից համատեղ հռչակագրի ստորագրումը, ինչպես նաև նշել, որ Բեռլինը պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին կայուն խաղաղության ճանապարհին:

«Այսօր Հայաստանն ու Ադրբեջանն իրենց պատմության նոր էջն են բացում։ Այն փաստը, որ երկու երկրները Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Թրամփի նախաձեռնությամբ նախաստորագրել են խաղաղության պայմանագիրը, հույսի աղբյուր է Հայաստանի և Ադրբեջանի շատ մարդկանց համար, ովքեր հետ են նայում հակամարտությունների, տեղահանությունների ու տառապանքների երկար պատմությանը»,- նշել է Գերմանիայի ԱԳ նախարարը։

Նրա խոսքով՝ այսօրվա օրը ցույց է տալիս երկու կառավարությունների պատրաստակամությունը լուծել բարդ հարցերը բանակցությունների միջոցով ու գնալ բարդ փոխզիջումների։ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Գերմանիան գործընկերների հետ միասին արդեն երկար ժամանակ է ակտիվորեն աջակցում է դիվանագիտական ճանապարհով հակամարտության կարգավորմանը։

«Մի քանի տարվա ընթացքում մենք աջակցել ենք երկու երկրների միջև վստահության ամրապնդման միջոցառումներին, տրամադրել 27,5 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն և քաղաքացիական անձնակազմ ուղարկել Հարավային Կովկաս, մասնավորապես՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելություն»,- նշել է Վադեֆուլը։

Նա հավելել է, որ այժմ չափազանց կարևոր է, որ խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրվի և վավերացվի երկու կառավարությունների կողմից:

«Գերմանիան նախկինի պես պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ դեպի կայուն խաղաղություն տանող ճանապարհին»,- եզրափակել է գերմանացի պաշտոնյան։

Լուսանկարը՝ ihg.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter