HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրամիությունը պատրաստ է ներդրումներ կատարել Հայաստանի և Ադրբեջանի նախագծերում

Եվրամիությունը ողջունում է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղ կարգավորման մասին հռչակագիրը և պատրաստակամություն հայտնում ներդրումներ կատարել տարածաշրջանի տրանսպորտային նախագծերում՝ «հանուն մարդկանց մերձեցման»: Այդ մասին նշվում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի համատեղ հայտարարության մեջ։

«Եվրամիությունը ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը կազմակերպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Մենք նաև ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին հռչակագիրը»,- ասված է հայտարարության մեջ։

Եվրոպացի պաշտոնյաները հավելում են, որ ԵՄ-ն «պատրաստ է ներդրումներ կատարել տարածաշրջանի տրանսպորտային նախագծերում և նպաստել դրա լիակատար բացմանը», ինչը, Բրյուսելի կարծիքով, «կգնա ի շահ հակամարտության ժառանգությամբ բաժանված մարդկանց»։

Լուսանկարը՝ Europa Press/Contacto/Beata Zawr

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter