HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիան միանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացին

Ֆրանսիան ողջունում է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի միջև հայտարարված համաձայնագիրը, որն ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Նման հայտարարություն է տարածել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։

«Միացյալ Նահանգների ջանքերի շնորհիվ ձեռք բերված արդյունքները վճռորոշ առաջընթաց են։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը հնարավորինս սեղմ ժամկետներում թույլ կտան ավարտին հասցնել այդ գործընթացը։ Ֆրանսիան միանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարմանը ձեռնամուխ լինելու կողմերի համատեղ կոչին»,- ասված է հայտարարության մեջ։

Ֆրանսիական կողմի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, տարածաշրջանային կապերի զարգացումը և սահմանների բացումը՝ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանմամբ, որոնք սահմանված են 1991 թվականին Ալմաթիի հռչակագրով ամրագրված սկզբունքներով, պետք է նպաստեն Հարավային Կովկասը խաղաղության և բարգավաճման տարածքի վերածելուն՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների:

«Իր եվրոպացի գործընկերների հետ միասին Ֆրանսիան շարունակելու է ակտիվորեն աջակցել դրան, մասնավորապես` Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում»,- նշում է պաշտոնական Փարիզը։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ, ստորագրեցին եռակողմ հուշագիր, որով Հայաստանն ու Ադրբեջանը հանձն են առնում երկու երկրների միջև հաստատել խաղաղություն։

Լուսանկարը՝ SARAGO / MEAE

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter