HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագիրը. ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին` այն անվանելով «պատմական»։ Ռուբիոն նույնաբովադակ գրառում է արել նաև X-ի իր միկրոբլոգում։

«Նախագահ Թրամփը հրավիրեց երկու կողմերին և հանդես եկավ որպես միջնորդ համաձայնագրին հասնելու համար՝ վերջ դնելով հակամարտությանը, որը շարունակվում էր տասնամյակներ։ Սա հնարավորություն է երկու երկրների համար շեշտը դնելու Հարավային Կովկասի տարածաշրջանի տնտեսական ներուժի բացահայտման և առաջ շարժվելու վրա։ Եվ դա առևտրային համաձայնագրեր և բարգավաճում կբերի ամերիկյան ժողովրդին, ինչպես նաև Ադրբեջանին և Հայաստանին։ Մենք շնորհավորում ենք երկու երկրներին խաղաղության նոր դարաշրջանի կապակցությամբ»,- նշել է պետքարտուղար Ռուբիոն։

Լուսանկարը՝ Oliver Contreras / Bloomberg via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter