HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիան ողջունում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը Վաշինգտոնում

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել նախօրեին Վաշինգտոնում հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի վերաբերյալ։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև տևական խաղաղության հաստատման ճանապարհին ձեռք բերված առաջընթացը և այդ կապակցությամբ այսօր (օգոստոսի 8-ին` խմբ.) Վաշինգտոնում արձանագրված հանձնառությունը:

Այն ժամանակ, երբ միջազգային հակամարտություններն ու ճգնաժամերն ուժեղանում են, այս քայլը չափազանց կարևոր իրադարձություն է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման համար: Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ վարչակազմի ներդրումն այս գործընթացում»,- նշվում է հայտարարության մեջ։

Թուրքական կողմը հավելում է, որ Հարավային Կովկասի համար ստեղծվել է խաղաղության և բարգավաճման հասնելու պատմական հնարավորություն։ «Որպես Թուրքիա՝ մենք շարունակելու ենք մեր ներդրումն ունենալ այդ հնարավորության իրականացմանն ուղղված ջանքերում և աջակցելու ենք մեր եղբայրական Ադրբեջանի անձնուրաց ջանքերին»,- նշել է պաշտոնական Անկարան։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ, ստորագրեցին եռակողմ հուշագիր, որով Հայաստանն ու Ադրբեջանը հանձն են առնում երկու երկրների միջև հաստատել խաղաղություն։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter