HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվայում կարծում են, թե Ադրբեջանի հետ կնքվելիք փաստաթուղթը չի բխում Հայաստանի շահերից

ԱՄՆ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման համար նախատեսվող համաձայնագրերը չեն բխում Երևանի շահերից: Ռուսական TACC գործակալությանը նման հայտարարություն է արել ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով Երևանի և Բաքվի միջև նախապատրաստվող խաղաղության պայմանագրի հնարավոր դրույթները։

«Դա ոչ մի կերպ չի կարող ձեռնտու լինել Հայաստանին, եթե, իհարկե, խոսքն անձամբ Փաշինյանի մասին չէ, քանի որ նա չի մտածում ազգային շահերի մասին։ Նա փորձում է Հայաստանն ու իրեն ներդնել արևմտյան աշխարհում՝ միաժամանակ հրաժարվելով ազգային շահերից։ Դա, անշուշտ, համապատասխանում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերին»,- հայտարարել է ռուսաստանցի պատգամավորը։

Ռուսաստանցի պաշտոնյան նշել է, որ «եթե խաղաղ կարգավորման միջնորդության գինը դառնա ԱՄՆ-ի վերահսկողությանը «Զանգեզուրի միջանցքը» հանձնելը, ապա դա սպառնալիք կդառնա նաև Իրանի համար»:

«Սա, անշուշտ, ԱՄՆ-ի և որոշ չափով Իսրայելի շահն է, որովհետև «Զանգեզուրի միջանցքը» (չակերտները խմբագրության) և Ադրբեջանի ու Թուրքիայի համախմբումն, իհարկե, սպառնում է ոչ միայն մեզ, այլև Իրանին»,- հայտարարել է նա։

Տարիներ շարունակ հայ-ադրբեջանական հարաբերությունների, իսկ դրանից առաջ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի հիմնական միջնորդը Ռուսաստանն էր, սակայն վերջին տարիներին երկու երկրները դադարեցրել էին բանակցությունները Կրեմլի հովանու ներքո։ Այսօր ուշ երեկոյան Վաշինգտոնում կկայանա Դոնալդ Թրամփի երկկողմ և եռակողմ հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Չնայած իր գրառման մեջ Թրամփը նշել էր «խաղաղության պայմանագրի ստորագրում» ձևակերպումը, այդուհանդերձ մի շարք աղբյուրներ պնդում են, որ կստորագրվի միացյալ հուշագիր, որով երկու երկրները կհանձնառեն հաստատելու խաղաղություն։

Լուսանկարը՝ РИА Новости / Мария Девахина

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter