HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վաշինգտոնում Ադրբեջանն ու Հայաստանը կստորագրեն փաստաթուղթ, որը սկիզբ կդնի խաղաղության պայմանագրին. Մարկո Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հարցազրույց է տվել EWTN հեռուստաընկերությանը, որտեղ ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև այսօր Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանն ու Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթղթի ստորագրմանը։

«Ինչ վերաբերում է խաղաղության առավել լայն օրակարգին, ապա նախագահը հավատարիմ է խաղաղության գործին ու ձգտում է լինել խաղաղության նախագահ։ Այսպես, երբ Հնդկաստանն ու Պակիստանը պատերազմ սկսեցին, մենք անհապաղ միջամտեցինք, ու նախագահը կարողացավ խաղաղություն ապահովել։ Ոչ վաղ անցյալի օրինակ են Կամբոջան ու Թաիլանդը»,- ասել է Ռուբիոն։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին և Հայաստանին, ապա հույս ունեմ, որ ուրբաթ օրը մենք կլինենք այստեղ, որպեսզի ստորագրենք համաձայնագիրն ու դնենք խաղաղության պայմանագրի սկիզբը»,- շարունակել է ԱՄՆ պետքարտուղարը։

Բացի երկկողմ հանդիպումներից, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կմասնակցի ստորագրման արարողությանը։ Չնայած իր գրառման մեջ Թրամփը նշել էր «խաղաղության պայմանագրի ստորագրում» ձևակերպումը, այդուհանդերձ մի շարք աղբյուրներ պնդում են, որ կստորագրվի միացյալ հուշագիր, որով երկու երկրները կհանձնառեն հաստատելու խաղաղություն։

Լուսանկարը՝ Kevin Dietsch/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter