HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայտնի է Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպումների ժամանակացույցը

Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ և եռակողմ հանդիպումների ժամանակացույցը։

Այսպես, Երևանի ժամանակով երեկոյան 22:30-ին (Վաշինգտոնի ժամանակով՝ 14:30-ին) Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը առաջինը կդիմավորի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Երկու երկրների առաջնորդների հանդիպումը Օվալաձև գրասենյակում կսկսվի 22:35-ին ու կտևի մոտ 30 րոպե։

Երևանի ժամանակով 23:05-ին Դոնալդ Թրամփն ու Նիկոլ Փաշինյանը կստորագրեն երկկողմ համաձայնագիր։

Ժամը 23:10-ին Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կդիմավորի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ 23:15-ին կմեկնարկի Ադրբեջանի ու ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը, որը ևս կտևի մոտ 30 րոպե։ 23:45-ին էլ Թրամփն ու Ալիևը կստորագրեն երկկողմ համաձայնագիր։

Երեք երկրների առաջնորդների՝ Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ Երևանի ժամանակով 00:15-ին (Վաշինգտոնի ժամանակով՝ 16:15-ին) կմեկնարկի ստորագրման եռակողմ արարողությունը։

Կոլաժը՝ Armenpress-ից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter