HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանի նախագահը կայցելի Հայաստան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կայցելի Հայաստան։ Այդ մասին, իրանական Mehr գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Նրա խոսքով՝ Հայաստանից զատ, Իրանի առաջնորդը կայցելի նաև Չինաստան։

Ըստ Արաղչիի՝ Չինաստան այցը կկայանա հաջորդ ամիս։ Այնտեղ Փեզեշքիանը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության առաջնորդների գագաթնաժողովին։

Մինչ այս Իրանի նախագահն այցելել է Իրաք, Ադրբեջան, Թուրքմենստան, Տաջիկստան, Օման, Կատար, Ռուսաստան, Եգիպտոս և Պակիստան։ 

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter