
Մարկո Ռուբիոն և Ժան-Նոյել Բարոն քննարկել են Երևանի ու Բաքվի հարաբերությունները
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոյել Բարոյի հետ։ Այդ մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների խաղաղ կարգավորման գործընթացին։
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձել են նաև միջազգային օրակարգի կարևոր հարցերին, այդ թվում՝ իրանական միջուկային ծրագրին, Գազայի հատվածում հումանիտար իրավիճակին, Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին և Սուդանում առկա ճգնաժամին։
Զրուցակիցները վերահաստատել են առանցքային տարածաշրջաններում կայունության և անվտանգության ապահովման համատեղ ջանքերին իրենց հանձնառությունը:
Լուսանկարը՝ AFP գործակալության
Մեկնաբանել