HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տուրիստական մեքենաների վարորդները բողոքի ակցիա անցկացրին Հանրապետության հրապարակում

Հուլիսի 25-ին Երևանի հանրապետության հրապարակում զբոսաշրջային ծառայություն մատուցող մեքենաների վարորդները բողոքի ակցիա էին իրականացնում։ Նրանք դժգոհ էին մայրաքաղաքի կենտրոնում կայանելու սահմանափակումներից, որոնք, ըստ վարորդների, խոչընդոտում են իրենց աշխատանքը ու տուրիստների տեղափոխման բնականոն ընթացքը։

Վարորդների խոսքով՝ նախկինում Երևանի կենտրոնում հատուկ սահմանված տարածքներ կային, որտեղ թույլատրվում էր տուրիստական մեքենաների կարճաժամկետ կայանումը։ Այդ հնարավորությունները, ըստ նրանց, այժմ վերացվել են, իսկ փոխարենն առաջարկված վայրերն այնտեղ են, որտեղ տուրիստների հոսք չկա։

Մեզ ասում են՝ գնանք, կանգնենք Մատենադարանի մոտ, բայց էդ նույն բանն ա, որ ես մեր բակում կանգնեմ։ Տուրիստները ստեղ են՝ Հանրապետության հրապարակում, էնտեղ տուրիստներ չկան»,-ասում է Արա Միսակյանը։

Նրանք պահանջում են, որ քաղաքային իշխանությունները հանդիպեն իրենց հետ, վերանայեն կայացրած որոշումները և թույլ տան աշխատել այնպես, ինչպես նախքան սահմանափակումները։

Ակցիայի ընթացքում վարորդները ստորագրահավաք արեցին և նամակներ հանձնեցին Կառավարությանը և քաղաքապետարանին՝ խնդրելով իրենց կայանման վայրերից վերացնել դեղին գծանշումներն ու թույլ տալ կայանել մեքենաները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter