HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել է հաջորդ շաբաթ բանակցությունների նոր փուլ անցկացնել

Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել է անցկացնել բանակցությունների նոր՝ թվով երրորդ փուլը։ Այդ մասին հուլիսի 19-ի իր երեկոյան ուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ 

Նրա խոսքով՝ պատրաստվում է ռազմագերիների նոր փոխանակում։ «Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Սերգեյ Ումերովը զեկուցել է, որ ռուսական կողմին առաջարկել է հաջորդ բանակցություններն անցկացնել հաջորդ շաբաթ։ Պետք է մեծացնել բանակցային դինամիկան։ Պետք է անել ամեն ինչ, որպեսզի հասնենք հրադադարի։ <...> Ու պետք է նաև առաջնորդների մակարդակով հանդիպում, որպեսզի իրավամբ ապահովենք խաղաղություն»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Ռուսական TACC գործակալությունն էլ, հղում անելով իր աղբյուրին, նշում է, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլի ժամկետները դեռևս չեն որոշվել։ 

Հունիսի վերջին Պուտինը հայտարարել էր, որ բանակցությունների երրորդ փուլի ժամանակ կողմերը պլանավորում են քննարկել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկու հուշագրերը։ Նրա խոսքով՝ այդ փաստաթղթերը խիստ հակասում են միմյանց, բայց Մոսկվան ու Կիևը ուղիներ են փնտրում դրանց մերձեցման համար։

Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին փուլը կայացել էր մայիսի 16-ին, իսկ երկրորդը՝ հունիսի 2-ին։ Երկու հանդիպումներն էլ կայացել էին Ստամբուլում։

Լուսանկարը՝ БелТа գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter