HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

8 ամսական երեխայի մայրն ազատ է արձակվել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանի որոշմամբ՝ երեք անչափահաս երեխաների մայր Լիանա Հարությունյանն ազատ է արձակվել։ Նրա նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն և չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը։ Լիանա Հարությունյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Համատեղ ջանքերի շնորհիվ մայրիկը եւ փոքրիկը շուտով կմիանան մյուս անչափահաս բալիկներին»։

Հիշեցնենք՝ հուլիսի 11-ին Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանը որոշել էր կալանավորել 36-ամյա Լիանա Հարությունյանին։ Նա, ըստ մեղադրանքի, «օժանդակել է Անանիա Շիրակացի միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանին և պրոռեկտոր Դավիթ Մադոյանին, իրենց իշխանական կամ ծառայողական լիազորությունների օգտագործմամբ, Հնդկաստանի 16 քաղաքացու անօրինական միգրացիան կազմակերպելուն»։

Լիանա Հարությունյանի խնամքի տակ է երեք անչափահաս երեխա, որոնցից փոքրը՝ 8 ամսական։ Դատական նիստերի դահլիճում կալանքի որոշումից հետո Լիանա Հարությունյանի ինքնազգացողությունը վատացել էր, այդ մասին տեսանյութ էր տարածել նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ Կալանքի որոշումից հետո տևական ժամանակ Լիանայի 8 ամսական երեխային չէին փոխանցել մորը։ Այս դեպքը բուռն քննարկումների առիթ դարձավ, արձագանքեց նաև Մարդու իրավունքների պաշտպանը՝ դատապարտելով Լիանա Հարությունյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանին՝ երեխան գրկին ֆեյսբուքյան ուղիղ եթերի համար։

ՄԻՊ-ի միջնորդությամբ երեխային մորը փոխանցելուց հետո Լիանա Հարությունյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանն ահազանգեց քրեակատարողական հիմնարկի վատ պայմանների մասին, ինչի հետևանքով 8 ամսական երեխայի առողջական վիճակը վատացել էր։ Այս ահազանգը ևս բուռն արձագանքի արժանացավ հասարակության, ավելի ուշ՝ նաև պատկան մարմինների կողմից։ Ահազանգից հետո երեխային և մորը տեղափոխեցին քաղաքացիական հիվանդանոց։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter