
Փաշինյանը ժամանել է Թուրքիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա։ Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը:
«Ստամբուլի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին։
Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Երեկոյան կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Փաշինյանի հետ Թուրքիա են մեկնել արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը և այլ պաշտոնյաներ։ Այս մասին նշվում է վարչապետի որոշման մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել