HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Քանի դեռ ուշ չէ». Թրամփն Իրանին կոչ է անում միջուկային գործարք կնքել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի իշխանություններին զգուշացրել էր այն հետևանքների մասին, որոնք կարող են լինել, եթե այդ երկիրը միջուկային ծրագրի շուրջ գործարք չկնքի Այդ մասին ԱՄՆ առաջնորդը գրառում է արել Truth Social-ի իր էջում։

«Ես Իրանին մի քանի հնարավորություն էին տվել գործարք կնքելու համար։ Ես նրանց ասացի, ամենակոշտ բառերով, «պարզապես արեք դա», բայց որքան էլ նրանք փորձեին, որքան էլ մոտ լինեին, նրանց մոտ պարզապես չստացվեց: Ես զգուշացնում էի, որ ամեն ինչ շատ ավելի վատ կլինի, քան նրանք պատկերացնում են, սպասում են կամ նրանց ասում են: Որ ԱՄՆ-ն արտադրում է աշխարհի լավագույն և ամենամահաբեր ռազմական սարքավորումները՝ ԱՆՔՆՆԵԼԻ Է (գլխատառերը Դոնալդ Թրամփի՝ խմբ.)։ Եվ որ Իսրայելը դրանցից շատ ունի, և ավելին կունենա: Ու նրանք գիտեն, թե ինչպես օգտագործել այն»,- գրել է Դոնալդ Թրամփը։

Նա հավելել է, որ «իրանցի որոշ ծայրահեղականներ խոսում էին խիզախորեն, բայց չգիտեին, թե ինչ է սպասվում իրենց», ու «նրանք բոլորը հիմա մահացած են»։

«​​Եվ սա միայն սկիզբն է: Արդեն մեծ կորուստներ ու ավերածություններ են եղել։ Բայց դեռ ժամանակ կա վերջ տալու այս կոտորածին, քանի որ հաջորդ հարձակումներն էլ ավելի դաժան կլինեն»,- հավելել է նա։

Թրամփն ընդգծել է, որ Իրանը պետք է կնքի այդ գործարքը, քանի դեռ ուշ չէ։ ԱՄՆ նախագահն իր գրառումն ավարտել է հետևյալ նախադասությամբ. «Աստված օրհնի ձեզ»։

Լուսանկարը՝ The New York Times-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter