
Իսրայելը չէր կարող հարձակումն իրագործել առանց ԱՄՆ-ի համակարգման և թույլտվության. Իրանի ԱԳ նախարար
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի դեմ «սիոնիստական ռեժիմի» (նկատի ունի Իսրայելը, խմբ.) ագրեսիվ գործողությունները չէին կարող իրագործվել «առանց ԱՄՆ-ի համակարգման և թույլտվության»։ Այդ մասին նա գրառում է արել տելեգրամյան իր ալիքում։
«Այսպիսով, ԱՄՆ կառավարությունը՝ որպես այս ռեժիմի գլխավոր հովանավոր, ևս պատասխանատու է սիոնիստական ռեժիմի արկածախնդրության վտանգավոր հետևանքների համար»,- գրել է Արաղչին։
Նա ՄԱԿ-ի անդամ երկրներին՝ հատկապես մերձավորարևելյան տարածաշրջանի, կոչ է արել «անհապաղ և վճռականորեն» դատապարտել Իսրայելի հանցավոր ագրեսիան և շտապ հավաքական գործողություններ ձեռնարկել:
Լուսանկարը՝ AP Photo/Ebrahim Noroozi
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել