
Իրանի գերագույն առաջնորդը սպառնում է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին
Իրանն անպատասխան չի թողնի Իսրայելի գործողությունները։ Այդ մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեին։
«Այս հանցագործությամբ Սիոնիստական ռեժիմն իր համար պատրաստել է դառը, ցավոտ ճակատագիր, որը նա անպայման կտեսնի»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Խամենեին։
With this crime, the Zionist regime has prepared for itself a bitter, painful fate, which it will definitely see.
— Khamenei.ir (@khamenei_ir) June 13, 2025
Եմենական Al Masirah հեռուստաընկերությունն էլ, հղում անելով Իրանի գերագույն առաջնորդի հայտարարությանը, նշում է, որ Խամենեին ևս հաստատել է իրանցի բարձրաստիճան զինվորականների ու գիտնականների մահվան լուրը։ «Սիոնիստական կազմավորումը իրագործել է նողկալի հանցագործություն՝ հարվածներ հասցնելով Իրանի Իսլամական Հանրապետության բնակավայրերին: Այս ագրեսիան հանգեցրեց բազմաթիվ առաջնորդների և գիտնականների մահվան, բայց նրանց իրավահաջորդներն ու գործընկերներն անմիջապես շարունակեցին իրենց պարտականությունները»,- նշել է Խամենեին։
«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի ուժեղ ձեռքը անպատասխան չի թողնի այդ կազմավորման գործողությունները»,- եզրափակել է նա։
Լուսանկարը՝ File Photo-ի
Մեկնաբանել