
«Հույս ունենք, որ կվերադառնանք բանակցություններին». Թրամփը մեկնաբանել է Իրանի վրա հարձակումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է գիշերը իսրայելական զինված ուժերի կողմից Իրանի միջուկային ծրագրի հետ կապ ունեցող օբյեկտների վրա Իսրայելի հարձակումը՝ հայտարարելով, որ իր վարչակազմը նախկինի պես հավատարիմ է խնդիրների լուծման դիվանագիտական ճանապարհին։
Fox News-ին տված հարցազրույցում, որի մի մասը հրապարակել է հեռուստաընկերության լրագրող Ջենիֆեր Գրիֆինը, ԱՄՆ նախագահը նշել է.
«Իրանը չի կարող ատոմային ռումբ ունենալ, և մենք հույս ունենք, որ կվերադառնանք բանակցություններին։ Տեսնենք»,- հայտարարել է Թրամփը։
Exclusive: @BretBaier spoke to President Trump by phone tonight following start of airstrikes.
— Jennifer Griffin (@JenGriffinFNC) June 13, 2025
Here’s what he said:
President Trump was aware of the strikes beforehand. There were no surprises, but the US was NOT involved militarily and hopes Iran will return to the…
Նա հավելել է, որ Իրանի ղեկավար կազմի որոշ անդամներ «այլևս չեն վերադառնա»՝ ի նկատի ունենալով բարձրաստիճան այն զինվորականներին և միջուկային ծրագրին մասնակից գիտնականներին, որոնք սպանվել էին իսրայելական հարվածների հետևանքով։
Թրամփը նաև հայտնել է, որ նախապես իմացել է Իսրայելի պլանների մասին։ Ինչպես ընդգծել է նա, ԱՄՆ-ն սպասում է Իրանի պատասխան գործողություններին և պատրաստ է պաշտպանելու և՛ իրեն, և՛ Իսրայելին։
Լուսանկարը՝ Tasos Katopodis/Getty Images
Մեկնաբանել