
Իրանը ավելի քան 100 անօդաչու է արձակել Իսրայելի ուղղությամբ
Վերջին մի քանի ժամերի ընթացքում Իրանն ավելի քան 100 անօդաչու է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Էֆի Դեֆրինը։
«Կպահանջվի մի քանի ժամ, որ անօդաչուները հասնեն Իսրայելի տարածք։ Զինվորականները պատրաստ են խոցել դրանք»,- հայտարարել է իսրայելցի զինվորականը։
כטב"מים שעושים את דרכם לעבר ישראל תועדו בשמי עיראק, חיל האוויר נערך ליירוט pic.twitter.com/FVudgMAc7U
— החדשות - N12 (@N12News) June 13, 2025
Դեֆրինը նաև նոր հայտարարություն է տարածել իսրայելական հարձակման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ իսրայելական ավելի քան 200 ինքնաթիռ կիրառել է 300 միավոր սպառազինություն, խոցվել է ավելի քան 100 թիրախ։ Ավելի ուշ, Իսրայելը հրապարակել է նաև հարձակման մեկնարկի կադրերը։
The IDF releases footage showing Israeli Air Force fighter jets heading out for the strikes in Iran this morning, as well as landing following the attacks. pic.twitter.com/1xbif5i8gK
— Emanuel (Mannie) Fabian (@manniefabian) June 13, 2025
Դեֆրինը հավելել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարից զատ, զոհվել է նաև Իրանի բանակի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին։
Լուսանկարը՝ The Associated Press գործակալության
Մեկնաբանել