HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Շինթույլտվությունը երկարացնելու համար կառուցապատողները 400 մլն դրամից ավելի տուրք չեն վճարի

Եթե կառուցապատողը ուզում է երկարացնել շինարարության թույլտվության ժամկետը, ապա դրա համար պետք է վճարի տեղական տուրք։ Երևանի ավագանու մայիսի 20-ի որոշմամբ սահմանվեց, որ եթե շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար հաշվարկված տուրքի գումարը գերազանցում է 400 միլիոն դրամը, ապա 2025թ. համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական տուրքի դրույքաչափի նվազեցման արտոնություն` տարեկան առավելագույն դրույքաչափը սահմանելով 400 մլն դրամ:

Այսինքն՝ դա սահմանված է որպես առավելագույն դրույքաչափ, և ավելի բարձր գումար չի գանձվի, նույնիսկ եթե, ըստ հաշվարկների, պետք է ավելի շատ գանձվի։

Ըստ հիմնավորման՝ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է կառուցապատողների որոշակի շրջանակի համար առաջացած լրացուցիչ ֆինանսական բեռը մեղմելու նպատակով։ Եթե դիմումատուն (իրավաբանական անձի դեպքում նաև գործադիր մարմնի ղեկավարը) Երևան համայնքի հանդեպ թույլտվության տրամադրման օրվա դրությամբ չունի ժամկետանց դրամական պարտավորություններ, ապա կկարողանա օգտվել ավագանու սահմանած արտոնությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter